News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աշխարհում սովյալների թիվը նորից սկսել է աճել եւ 2016 թվականին կազմել է 815 մլն մարդ։ Դրա պատճառն առաջին հերթին զինված հակամարտություններն են։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»–ն հայտնել է ՄԱԿ պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնօրեն Ժոզե Գրացիանու դա Սիլվան։

«Ցավոք, սովյալների թիվը սկսել է նորից աճել վերջին տասնամյակներում գրանցած առաջընթացից հետո։ ՄԱԿ պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գնահատականներով՝ 2016 թվականին 815 մլն մարդ քաղցել է, ինչը 38 միլիոնով շատ է 2015-ի հետ համեմատ։ Մեծամասամբ դա պայմանավորված է աշխարհում զինված հակամարտությունների եւ  տարերային աղետների կտրուկ աճով։ Վերջին տասնամյակում նման հակամարտությունների թիվը կտրուկ աճել է, եւ դրանք ավելի բարդ ու անլուծելի են դարձել իրենց բնույթով»,– ասել է նա։

Գրացիանու դա Սիլվայի խոսքով՝ հակամարտությունները հաճախ բերում են տնտեսական հետընթացի, գնաճի եւ վնաս են հասցնում արտադրանքի արդյունաբերությանը՝ զգալիորեն բացասաբար անդրադառնալով գյուղաբնակների ապրուստի միջոցների վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
Ամենաշատ