News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Միանշանակ կարելի է արձանագրել, որ Եվրոպայի կենտրոնում տեղի է ունեցել ինքնորոշման իրավունքի դրսեւորման հերթական ակտերից մեկը: Այս մասին նախօրեին , «Արցախ ԹՎ»-ի հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ անդրադառնալով Կատալոնիայում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեին եւ դրան հետեւած իրադարձություններին:

«Այն, որ Կատալոնիան մի քանի տարի շարունակ փորձում էր ուղիներ գտնել իր  ինքնորոշման իրավունքը ճիշտ իրականացնելու, ավելի ճիշտ Իսպանիայի սահմանադրական սահմանափակումներից փորձում էր դուրս բերել, դա փաստ է: Բայց ինձ թվում է, որ մենք գործ ունենք մի կլասիկ իրավիճակի հետ, որը տվյալ պահին կապված է ներքին կյանքի, երկրի կառուցվածքի,  նրա պատմական անցյալի հետ:

Բավարարվենք նրանով, որ տեղի է ունեցել հերթական հանրաքվեն, ինքնորոշման իրավունքի արտահայտման, որը ավարտվել է հետաքրքիր մի դասավորությամբ, երբ նորից անհանսկանալի հարցեր են մնում»,-ասաց Ղուլյանը:

Նրա խոսքով, փաստորեն հոկտեմբերի 1-ին, չնայած Իսպանիայի բոլոր ցանկություններին՝ խեղդել, ճնշել, թույլ չտալ, կանխարգելել հանրաքվեի անցկացումը, այդուհանդերձ տեղի է ունեցել այդ կամարտահայտությունը. «Ինչպես սպասում էին բոլորը, հոկտեմբերի 10-ին Կատալոնիայի նախագահ Կարլես Պուչդեմոնի հայտարարությունը, երբ նա հանրաքվեի արդյունքներով դիմում է խորհրդարան, իհարկե այդ դիմումը եղավ, բայց եղավ նաեւ հայտարարություն, որ կասեցնել կամ հետաձգել անկախության հռչակումը:

Իսպանիայի դեպքում եղել է բռնաճնշելու տեսանելի փորձ, բայց քանի որ միանգամից եվրոպական հանրության կողմից սկսել են դատապարտել եւ ասել, որ չի կարելի այդպես խոսել ինքնորոշվող ժողովրդի հետ, կարծում եմ՝ նրանք մի փոքր հետ են քաշվելի իրենց նախնական տրամադրություններից եւ այսօր փորձում են գնդակն իրար դաշտ գլորել, իրար հերթ տալով փակուղային վիճակից դուրս գալու քայլեր ներկայացնել»:

Նշենք, որ հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում կայացած անկախության հանրաքվեին մասնակցել է 5,5 մլն ընտրողներից մոտ 2,5 մլնը, որի ճնշող մեծամասնությունն «այո» է ասել անկախությանը:

Կատալոնիայի անկախության հռչակագիրը Կատալոնիայի նախագահ Կարլես Պուչդեմոնը ստորագրել է, բայց այն դեռ ուժի մեջ չի մտել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ