News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վերջին 2-3 տարում Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փոխհարաբերությունները նոր քաղաքական իրադրությունում են հայտնվել։ Այս մասին լրագրողներին ասել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։

Նրա խոսքով՝ Եվրոպայում վերջապես հասկացել են, թե ում հետ իրականում գործ ունեն։

«Ադրբեջանական լվացքատան» հետ կապված վերջին բացահայտումները, մարդու իրավունքների մշտական ոտնահարումները, եվրոպացիներին հասկացնել են տվել, որ չի կարելի Ադրբեջանին Եվրոպայի խորհրդում հանդուրժել հին ձեւաչափով»,– ասաց Մանասյանը՝ հավելելով, որ Բաքվի նկատմամբ դաստիարակչական միջոցներ են ընդունվել, սակայն Եվրոպայի խորհրդից Ադրբեջանին վտարել ոչ ոք չի պատրաստվում։

Փորձագետի կարծիքով Եվրոպան կփորձի փոխել Ադրբեջանին, սակայն դա կանի դանդաղ, քայլ առ քայլ, ինչպես Թուրքիայի հետ։

«Շուտով Հայաստանի Եվրոպայի միջեւ նոր համաձայանգիր կստորագրվի, ինչը վկայում է այն մասին, որ Բրյուսելում Երեւանի հանդեպ համակրանք կա։ Եվրոպայում կարծում են, որ Հայաստանը եվրոպական մշակույթի մի մասն է»,– ասել է փորձագետը՝ նշելով, որ նման մեսիջներ Երեւանը ստանում է նաեւ Վաշինգթոնից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ