News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեր հասարակության մեջ ցանկացած բանի մեղավորը նաեւ լրագրողներն են։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16–ին, մամուլի օրվա առթիվ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀԿ–ական պատգամավոր, նախկին լրագրող Մարգարիտ Եսայանը։

«Մեր հասարակության մեջ ցանկացած բանի մեղավորը նաեւ լրագրողներն են, եւ լավի եւ վատի։ Ցանկացած բանի համար եւ լրագրողներն են մեղավոր, եւ քաղաքական գործիչները, եւ պաշտոնյաները, եւ շարքային քաղաքացիները»,–ասաց նա։

Հարցին, թե սոցիալական ծանր կյանքի, արտագաղթի պարագայում ո՞րն է լրագրողի մեղքը, ՀՀԿ–ականը պատասխանեց. «Բազմաթիվ անգամներ մեղավոր են, որովհետեւ երբ դու լավ բան ես տեսնում ու չես գրում, ընթերցողը չի իմանում էդ լավ բանի մասին, եւ դրանով խորացնում ես գաղջ մթնոլորտը»։

Մեր հակադարձմանը՝ քաղաքացին լրատվամիջոցների՞ց է տեղեկանում, որ Հանրապետականի նախընտրական խոստումներից մի քանի ամիս անց շեշտակի թանկացումներ են արձանագրվել, ՀՀԿ–ի ներեկայացուցիչն արձագանքեց. «Ես ձեզ շնորհավորում եմ Մամուլի օրվա առթիվ։ մաղթում եմ լավատեսություն»։

Անդրադառնալով լրագրողների նկատմամբ ճնշումներին, բռնություններին, որոնք հիմանականում արձանագրվում են իշխանության ներկայացուցիչների ձեռամբ, նախկին լրագրող Եսայանը փաստեր պահանջեց այդ մարդկանց պատժելու համար. «Եթե ունեք փաստեր, որ էս մարդը չի պատժվել, ասեք՝ գնամ պատժեմ.... Երբ որ լրագրողը սադրում է եւ իրեն առաջ է մղում... չեմ արդարացնում հակառակ կողմին, ես դատապարտում եմ, եւ մշտապես սաստում, որ դատապարտելի է: Իսկապես իմ կրեդոն է, այդպես եմ մտածում, որ չի կարելի լրագրողին, եթե նույնիսկ իրեն ճիշտ չի պահում, բռնի ուժ գործադրել, հայհոյել հարվածել եւ այլն»,–ասաց Մարգարիտ Եսայանը՝ միաժամանակ հավելելով, որ ամեն դեպքում, բոլոր երկրներում էլ անխուսափելի են լրագրող–քաղաքական գործիչ բախումները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Freedom House. Հայաստանում ավելացել են լրագրողների նկատմամբ ճնշումների դեպքերը
Ըստ IRI-ի, 2023 թվականի դեկտեմբերին անցկացրած հարցման․․․
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Freedom House. Հայաստանում հավասարակշռված լուրեր են տրամադրում սակավաթիվ անկախ լրատվամիջոցները
ԶԼՄ-ներին հետևող դիտորդների կարծիքով, դրույթի անորոշ և ընդհանուր բնույթը կառավարությանը մեկնաբանությունների չափազանց մեծ հնարավորություններ է տալիս
Հույն լրագրողները ցածր աշխատավարձի պատճառով 24-ժամյա գործադուլ են անում
ESIEA-ն հայտարարել է, որ դեմ է «աշխատանքային անարխիկ պայմաններին և շատ ցածր վարձատրությանը»...
CNN-ը պահանջում է Բայդենի զրույցի ձայնագրությունը
Հյորի փետրվարյան հաշվետվության հանրայնացումից հետո ԱՄՆ արդարադատության նախարարությունը...
Ամենաշատ