News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը զգուշացնում է. հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում եւ Գեղարքունիքում քամու ուժգնացման վերաբերյալ (25-30մ/վ արագություն) հնարավոր է կոտրվեն ծառեր եւ վնասվեն տանիքներ:

«Ուստի հորդորում ենք բնակչությանը, մնալ շինությունների ներսում: Երեւանում եւ հանրապետության մյուս հատվածներում նման ուժեղ քամիներ չեն կանխատեսվում»,-Facebook-ի իր էջում գրել է ԱԻՆ-ի մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը:

Միաժամանակ, ԱԻՆ-ը քաղաքացիներին կոչ է արել պահպանել զգուշություն եւ հնարավորինս քիչ գտնվել դրսում:

Նշենք, որ երեւանյան դպրոցներից մեզ տեղեկացրին, որ ԿԳՆ-ն զգուշացել է իրենց, որ երեխաները դրսում չլինեն: Հնարավոր է, որ տարրական դասարանների աշակերտները դասերը կիսատ թողնեն եւ տուն գնան:

Մասնավորապես, ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը նշել է, որ ԱԻՆ-ից զգուշացում են ստացել, որ սպասվում է ուժեղ քամի եւ այդ մասին պետք է զգուշացնեն դպրոցներին։ Իրենք էլ դպրոցներին զգուշացրել են, որ ԱԻՆ-ի կողմից նշված ժամանակահատվածում՝ ժամը 14-15-ին, դրսում երեխա չլինի։ ԿԳՆ-ից դպրոցներին զգուշացրել են, որ ով շուտ է վերձացնում դասը, թող տուն գնան, իսկ որոնք ուշ են վերջացնում, պետք է մնան դպրոցում մինչեւ քամու ավարտը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին
 Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։ Դատարանի որոշմամբ նշված անձի...  
Հայտնաբերվել է գողության մեղադրանքով հետախուզվող 60-ամյա Մանիշակը
Նա ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին…
«Գլորիա» կարի ֆաբրիկայից 39-ամյա կինը «աջ ձեռքի 1-ին մատի ջնջխված վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում կազմվել են փաստաթղթեր...
Կիրանցի մոտ դանակի գործադրմամբ խուլիգանության վերաբերյալ վարույթով 39-ամյա երեւանցուն մեղադրանք է ներկայացվել. ՔԿ
Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 39-ամյա բնակիչը, լինելով Տավուշի մարզի…
Գետափ-Մարտունի ճանապարհին սելավատարի խցանման հետևանքով ջրաբերուկները լցվել են ճանապարհի երթևեկելի հատված
Մայիսի 2-ին` ժամը 01:22-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության…
Ֆրանսիայում 2023-ին ճանապարհային երթևեկության կանոնների խախտողները 2 միլիարդ եվրո տուգանք են վճարել
Le Figaro պարբերականի տվյալներով՝ տուգանքների աճը պայմանավորված է նաև երթևեկության տեսախցիկների թվի ավելացմամբ...
Ամենաշատ