News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի իշխանությունները չեն կատարել Իսպանիայի կառավարության պահանջը անկախության հռչակագրի հստակեցման վերաբերյալ, ժեներալիտատին երկրորդ ծայրահեղ ժամկետ է հատկացվել՝ մինչեւ հինգշաբթի ժամը 10.00: Այս մասին հայտարարել է Իսպանիայի փոխվարչապետ Սաենս դե Սանտամարիան, հայտնում է RTVE-ն:

«Կառավարությունն ափսոսանք է հայտնում, որ ժեներալիտատի նախագահը որոշել է չպատասխանել խնդրանքին: Դժվար չէր «այո» կամ «ոչ» ասել»,- ասել է փոխվարչապետը:

Նա նշել է, որ Իսպանիայի իշխանությունները չեն ժխտում Կատալոնիայի վարչապետ Կարլես Պուչդեմոնի հետ երկխոսելու հնարավորությունը, սակայն այդ երկխոսությունը պետք է անցկացվի «օրենքի շրջանակում»:

Ավելի վաղ Պուչդեմոնը Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյին նամակ է հղել 2 ամսվա ընթացքում Կատալոնիայի իրավիճակի քննարկման համար հանդիպում կազմակերպելու առաջարկով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ