Երեւանում Էրեբունի-Երեւան տոնակատարությունից ժամանակ 18-ամյա երիտասարդ է դանակահարվել:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնից հոկտեմբերի 14-ին հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 1999թ.-ին ծնված մի երիտասարդ: Նա հայտնել է, որ ժամը 21:30-ին Երեւանի կենտրոնում մեջքի շրջանում անհայտ անձի կողմից վնասվածք է ստացել:
Կատարվում է քննություն: