Հայաստանի ԿԳՆ-ն քամու հետ կապված զգուշացում է արել մարզային դպրոցների ղեկավարներին:

Հայաստանի ԿԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն` այսօր` հոկտեմբերի 16-ին, օրվա երկրորդ կեսին սպասվում է քամու ուժգնացում, եւ առկա է ծառերի կոտրվելու եւ տանիքների վնասման վտանգ, մասնավորապես ՀՀ Լոռու, Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը զգուշացրել է հանրապետության ուսումնական հաստատությունների բոլոր ղեկավարներին` այդ մասին իրազեկել ծնողներին եւ շահառուներին` պահպանել նման իրավիճակների համար նախատեսված անվտանգության համապատասխան կանոնները` բացառելով տվյալ ժամանակահատվածում երեխաների դրսում գտնվելու հանգամանքը»: