News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ստամբուլի Բեյօղլու թաղամասի Թոսբաղա փողոցը վերանվանվել է ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի անունով։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը, Ստամբուլի քաղաքային խորհրդարանը ձայների մեծամասնությամբ որոշել է Թոսբաղա փողոն անվանել Արա Գյուլերի անունով։

Արա Գյուլերը երկար ժամանակ ապրել է Թոսբաղա փողոցում։ Նույն փողոցում է գտնվում նաեւ Արա Գյուլերի արվեստանոցը։

Նշենք, որ «Դարի լավագույն լուսանկարիչ» ճանաչված Արա Գյուլերը, ում նաեւ անվանում են «Ստամբուլի աչք»,  ծնվել է 1928-ին Ստամբուլում։ 1950-ին սկսել է լրագրողական գործունեությունը Yeni İstanbul պարբերականում։

Արա Գյուլերը ստացել է բազմաթիվ մրցանակներ եւ տիտղոսներ թե՜ Թուրքիայում, թե՜ աշխարհի ամենահայտնի կազմակերպությունների կողմից։

Իրականացրել է ֆոտոռեպորտաժներ համաշխարհային պատմության հայտնի դեմքերի, այդ թվում՝ Ուինսթոն Չերչիլի, Առնոլդ Թոյնբիի,  Բերթրանդ Ռասելի, Պիկասոյի, Սալվադոր Դալիի եւ այլոց հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ