News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ընթացիկ տարվա մեկնարկի տվյալներով՝ Վրաստանի բնակչությունը կազմում է 3 718 200 մարդ։ Երկրի ժողովրդագրական վիճակի մասին վիճակագրական տվյալներ է հայտնել Վրաստանի վիճակագրության ազգային վարչությունը, փոխանցում է «Գրուզիա օնլայնը»։

2016-ի սկզբին Վրաստանի բնակչությունը  3 720 400 էր։ Հետեւաբար մեկ տարում այն պակասել է 2 200–ով։

Վրաստանի վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2017-ի հունվարի 1-ի դրությամբ 2 128 600 մարդ ապրում է քաղաքներում, իսկ 1 589 600–ը՝ գյուղական համայնքներում։ Միաժամանակ 2017-ի սկզբի դրությամբ բնակչության ընդհանուր թվից 1 781 500-ը կանայք են, իսկ 1 936 700–ը՝ տղամարդիկ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ