News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Շեն Տեքստիլի» 10-ամյակին բացվել է «Շեն կահույք ինտերիեր» սրահը` ընդլայնված տեսականիով: Երեւանի Սեբաստիայի փողոցում գտնվող սրահում ցուցադրված են ոչ միայն գորգեր, վարագույրներ ու անկողնային պարագաներ, այլ նաեւ կահույք (ֆոտոռեպորտաժ):

Ընդ որում, կահույքն արտադրվում է Հայաստանում` տեղական եւ արտասահմանյան բարձրորակ նյութերից, նշել է «Շեն Տեքստիլի» գործադիր տնօրեն Սյոմա Խալաթյանը:

Տեսականու ձեւավորմանը օգնել են Իտալիայից հատուկ ժամանած դիզայներները: Նրանք էլ նորովի ձեւավորել են սրահը` գնումները դարձնելով ոչ միայն հարմարավետ, այլ նաեւ հաճելի:

«Ցանկացած մոդել, ինչպիսին որ հաճախորդը կգերադասի, պատրաստ ենք իրագործել իր նախընտրած դիզայնով: Հայաստանում մեր արտադրածը չի զիջում միջազգային բրենդներին, ավելին` դրանցից մատչելի կլինի», - նշեց Խալաթյանը:

Ներկայացված է նաեւ բելգիական Ragolle ընկերության արտադրանքը, որը գորգերի առաջատար արտադրողներից է Եվրոպայում:

Նորույթներից մեկը ինքնաջրվող ծաղկամաններն են, որոնք հարմար կլինեն հաճախակի տեղափոխվող ընտանիքների համար:

«Ինչ վերաբերում է գնումների պայմաններին, ապա ցանկացած հաճախորդին կառաջարկենք հարմար լուծում: Լինի ապառիկ թե զեղչ, բոլորը գոհ ու շնորհակալ դուրս կգան: Այդպես էր նախկինում, այդպես կլինի եւ հիմա», - ընդգծեց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարն ու եվրոն շարունակում են անկումը
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 29-ին, կազմել է…
Արաբկիրում շենք կառուցող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրում նվազեցրել է բնակարանների իրական գինը
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում…
Առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության. 2024-ի ապրիլի 1-ից կսահմանվի 200 եվրո և 31 կգ. ՊԵԿ
Նախկին 200 հազար դրամ և 31 կգ արտոնության փոխարեն սահմանվել է...
Այսօր աշխատանքից ազատվելու դիմում եմ ներկայացրել․ «Երևան ավտոբուս» ՓԲԸ տնօրեն
Շնորհավորում եմ նոր տնօրենին պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, մաղթում եմ միայն նոր հաջողություններ և արդյունավետ ու կառուցողական...
Հայտնի են ձվի արտադրության եւ իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
Վերահսկողական միջոցառումներն այսօր դեռ շարունակվում են, ափոփ արդյունքները կներկայացվեն լրացուցիչ հաղորդագրությամբ...
Փորձել են օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման 40 բջջային հեռախոս. ՊԵԿ
Վարչական վարույթի հետագա ընթացքն ապահովելու համար՝ նյութերն ուղարկվել...
Ամենաշատ