Իրաքի զինվորականները մտել են վիճելի Քիրքուքից հարավ-արեւելք գտնվող Տուզ Խուրմաթու քաղաք, հայտնում է պետական «Ալ Իհբարիա» հեռուստաալիքը:
«Իրաքցի ուժայինները վերահսկողություն են սահմանել անվտանգության ոլորտի իրավիճակի վրա»,- հայտնել է հեռուստաալիքը:
Նշվում է, որ ալ Աբադին զորքերին հանձնարարել է քաղաքում պաշտպանել «մարդկանց կյանքը, նրանց սեփականությունը եւ խաղաղ գոյակցությունը»:
Քաղաքը նախկինում գտնվում էր քրդական փեշմարգայի կազմավորումների վերահսկողության ներքո: