News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բուխարեստի քաղաքային թանգարանում հոկտեմբերի 13-14-ին, տեղի է ունեցել «Հայոց ցեղասպանությունը. պատմություն, հիշողություն, պատասխանատվություն» թեմայով գիտական կոնֆերանս, որը կազմակերպել էին Ռումինիայի Հայոց միությունը (ՌՀՄ), «Orbis Tertius» ասոցիացիան, «Lepsiushouse Podstam» ինստիտուտը եւ Բուխարեստի քաղաքային թանգարանը:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Կոնֆերանսի նախաձեռնման ակունքներում կանգնած են ռումին պատմաբան, հայերի ցեղասպանությանը նվիրված մի շարք հոդվածների ու նախաբանների հեղինակ Սորին Անտոխին եւ ռումինահայ գրող-հրապարակախոս, «Observatorul Cultural» հայտնի հանդեսի սյունակագիր Պետրոս Խորասանջյանը:

Երկօրյա գիտաժողովին զեկուցումներով հանդես եկան գիտնականներ եւ ուսումնասիրողներ Հայաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսրայելից, Ռումինիայից ու Թուրքիայից, որոնց մեջ Պոդստամի «Lepsiushouse» անկախ ինստիտուտի ակադեմիական տնօրեն Ռոլֆ Հոսֆելդը, ֆրանսահայ հայտնի պատմաբան Ռայմոնդ Գեւորգյանը, Թուրքիայի Իբն Հալդուն համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Հալիլ Բերքթայը, Մոնպելիեի Պոլ Վալերի համալսարանի պրոֆեսորներ Կարոլ Յանկուն եւ Ժերար Դեդեյանը, Իսրայելից պրոֆ. Յաիր Աուրոնը, Բուխարեստի հրեական ուսումնասիրությունների «Գոլդսթայն Գորեն» կենտրոնի պրոֆեսոր Ֆելիչիա Վալդմանը, Բուխարեստի Քաղաքական գիտությունների եւ հանրային կառավարման ազգային դպրոցի պրոֆ. Գաբրիել Անդրեեսկուն, Լայպցիգի համալսարանի դոկտորանտ Հակոբ Մատթեւոսյանը: Հայաստանից կոնֆերանսին մասնակցում էին ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Սուրեն Մանուկյանը եւ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արմենուհի Ղամբարյանը:

Կոնֆերանսի 5 նիստերում լսվեցին ընդհանուր առմամբ 15 զեկուցումներ, որոնք նվիրված էին Հայոց ցեղասպանության պատմական, քաղաքական, իրավական, ժողովրդագրական, կրոնական, բարոյական եւ տարբեր այլ ասպեկտները ներառող լայն շրջանակի, ցեղասպանության միջազգային ճանաչման, հայկական սփյուռքի պատմությանն ու ներկային առնչվող հարցերին: Յուրաքանչյուր նիստի ավարտին անցկացվեցին զեկուցումների վերաբերյալ հարցուպատասխաններ եւ կարծիքների փոխանակումներ:

Գիտաժողովին ներկա էին Ռումինիայում ՀՀ դեսպան Հ. Գասպարյանը, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանը եւ Ռումինիայի Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթեւ Եպիսկոպոս Հակոբյանը: Կոնֆերանսի նիստերի դահլիճում ցուցադրված էին Հայոց ցեղասպանությանը նվիրված մենագրություններ եւ գիտական աշխատություններ, Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը» գրքի տարբեր լեզուներով հրատարակություններ:

Գիտական կոնֆերանսի վերաբերյալ տեսանյութերը զետեղված են YouTube-ում եւ Araratonline պարբերականի էլեկտրոնային կայքէջում:

Վիդեոհղումներ՝ https://www.youtube.com/watch?v=L1kIqsttAfQ

https://www.youtube.com/watch?time_continue=2&v=9l3qbGiB7MM

https://www.youtube.com/watch?v=_Oirz33FHYc

https://www.youtube.com/watch?v=AxJB-yvAVLc

https://www.youtube.com/watch?time_continue=1&v=xeUfeP0T2Zc

https://www.youtube.com/watch?time_continue=2&v=eymQxIeYces

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ