News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արարատյան դաշտում հնդկաձավարը կարելի է անգամ տարին երկու անգամ ցանել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Հողագործության գիտական կենտրոնի տնօրենի տեղակալ Ռոլանդ Ղազարյանը: Արդյունքն ակնհայտ է. այս տարի Հայաստանում տեղական արտադրության փաթեթավորված հնդակաձավար է հայտնվել:

Կարծիք կար, որ հնդկաձավարը Հայաստանում չի կարող աճել. նրա ծաղիկների փոշոտման համար Հայաստանը շատ տաք է: Սակայն կենտրոնը 5 տարի հնդկաձավարի տարբեր սորտեր է փորձարկել: Լեռներում շատ հանգիստ կարելի է ցանել հնդկաձավար, իսկ շոգ Արարատյան դաշտում անգամ տարին երու անգամ բերք ստանալ: Առաջին անգամ կարելի է մարտին ցանել, հունիսին վերջին էլ հավաքել: Երկրոդ անգամ կարելի է ցանել օգոստոսիվերջին տասնօրյակում եւ հոկտեմբերի վերջին հավաքել:

Փորձարկումներն անցկացվել են երկրի տարբեր շրջաններում՝ Արագածի նախալեռներում՝ Թալինում եւ Ապարանում, Սիսիսանի մոտակա Զանգեզուրի լեռներում(Նորավան գյուղում) եւ Հայաստանի հյուսիսում ՝ Ստեփանավանում:

Պարզվել է, որ տեղական սերմնաբույծները ժամանակին են պատրաստվել:

Երբ Եվրամիության ENPARD ծրագիրը Հայաստանում հնդկաձավարի մշակման ծրագիրը սկսեց, տեղական սերմերը բավականացրեցին:

Այս տարի ֆերմերներն արդեն 700 հա հնդկաձավար են ցանել, իսկ այն կվերամշակեն Բավրայի եւ Ծովագյուղի գործարաններում: Առաջին տեղական արտադրության փաթեթավորված հնդկաձավարը արդեն վաճառքի է հանվել Հայաստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ