News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստան–ԵՄ նոր համաձայնագրի դեպքում խնդիրը ոչ այնքան ստորագրելն է, որքան այն իրականացնելը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է նախկին պատգամավոր, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանը։

«Ես միշտ ասում եմ՝ հավատում եմ, որ այն պետք է ստորագրվի։ Խնդիրը ոչ այնքան ստորագրություն դնել–չդնելու մեջ է, որքան այն, թե ինչպես ենք այն մենք իրականացնելու»,–ասաց Թեւան Պողոսյանը՝ հույս հայտնելով, որ ամեն դեպքում ֆորսմաժորային վիճակ չի ստեղծվի, որը կխոչընդոտի:

«Հայաստանն էլ, Եվրամիությունն էլ սեպտեմբերի  3–ի դասերը քաղել են, երկրորդ անգամ նման ճանապարհով ոչ մեկ չի պատրաստվում անցնել։ Ես վստահ եմ, որ կստորագրվի, եթե չլինի ֆորսմաժորային վիճակ՝ ասենք պատերազմական ինչ–որ խնդիր, կամ որ Եվրամիությունը հրաժարվի որեւէ պատճառով»,-ընդգծեց Պողոսյանը:

Նախկին պատգամավորի խոսքով՝ ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը որեւէ կերպ չի խոչընդոտում այս համաձայնագրին միանալուն, քանի որ այն նույնիսկ ասոցացման համաձայնագիր չէ. «Մի միության հետ անդամ ենք, մյուսում նույնիսկ ասոցացված չենք։ Ես վստահ եմ՝ բոլոր այն մտահոգությունները, որ մեկը թույլ կտա թե ոչ, որ այն ստորագրվի,  նախնական ստուգվել են մինչեւ նախաստորագրվելը։  Նախաստորագրությունը այս պարագայում  հաստատում է, որ կստորագրվի։ Ավելի շատ պետք է խոսենք, որ այն չմնա թղթային պայմանավորվածությունների մակարդակում  եւ մեր երկրի շահերից բխող չբխող գործողություններ  չլինեն»։

Նշենք, որ Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի տեքստը հրապարակվել է: Նախատեսվում է, որ փաստաթուղթը կստորագրվի նոյեմբերին, Բրյուսելում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ