News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թեեւ ուժեղ քամու վերաբերյալ ԱԻՆ-ի զգուշացումը վերաբերում է միայն Տավուշի, Լոռիի եւ Գեղարքունիքի մարզերին, սակայն մոտ 2 ժամ առաջ Կոտայքի մազրի Հրազդան քաղաքի հանրակրթական դպրոցների աշակերտներին  հրահանգվել է  տուն գնալ՝ կապված սպասվող քամիների հետ:

Հրազդանից NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ  դպրոցականներին հանձնարարել են ծառերի տակով եւ շինություններին մոտ տարածքներով չանցնել:

«Գնացինք դպրոց, մեզ ասացին, որ տուն գնանք, քանի որ ուժեղ քամիներ են սպասվում: Մեր դասատուն ասաց, որ հանկարծ ծառերի տակով, շենքերի մոտով չանցնենք»,-պատմեց բարձր դասարանցիներց մի աշակերտ:

Դպրոցներից մեկը ուսուցիչներից մեկը NEWS.am-ի թղթակցին հայտնեց հետեւյալը. «Կոտայքի մարզպետարանի կրթության վարչության կողմից ենք գրություն ստացել, որ ժամը 2-ից սկսած փոթորիկ եւ քամիներ են սպասվում, ուստի անհրաժեշտություն կա երեխաներին տուն ուղարկել եւ հրահանգել ծառերի տակով, շինոություններին մոտ տեղերով չանցնել, ինչպես նաեւ տնից դուրս չգալ, մենք էլ արագ տուն ենք ուղարկել»:

Ի դեպ, ապահովության նկատառումներից ելնելով՝, մանկապարտեզներից եւս երեխաներին տուն են ուղարկել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում եւ Գեղարքունիքում քամու ուժգնացում է սպասվում (25-30մ/վ արագություն) հնարավոր է կոտրվեն ծառեր եւ վնասվեն տանիքներ:

«Ուստի հորդորում ենք բնակչությանը, մնալ շինությունների ներսում: Երեւանում եւ հանրապետության մյուս հատվածներում նման ուժեղ քամիներ չեն կանխատեսվում»,-Facebook-ի իր էջում գրել է ԱԻՆ-ի մամուլի խոսնակ Նանա Գնդոյանը: Միաժամանակ, ԱԻՆ-ը քաղաքացիներին կոչ է արել պահպանել զգուշություն եւ հնարավորինս քիչ գտնվել դրսում:

Տպել
Ամենաշատ