News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունում  նախարար Դավիթ Լոքյանը,  ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը,  «Փյունիկ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանը  եւ «Կաճար տեխնոպարկ» ՍՊԸ-ի տնօրեն Ժորա Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 16-ին, ստորագրել են համագործակցության մասին համաձայնագիր:

Համաձայնագրով  ՏԿԶ եւ ԿԳ նախարարությունները պարտավորվել են  ՀՀ տարբեր մարզերում իրենց ենթակայության տակ գտնվող նախատեսված գույքը  անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հիմնադրամին եւ Ընկերությանը, իսկ վերջիններս  էլ  նախատեսված տարածքներում հիմնելու են  տեխնոպարկեր, որտեղ ներգրավված կազմակերպությունները կազմակերպելու են տեղեկատվական տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիական մշակումների, ինժիներիայի եւ տեխնոպարկերի ցանցի կառուցման համար դասընթացներ:

Նախարար Դավիթ Լոքյանը անդրադառնալով ստորագրված համաձայնագրին, ասել է, որ քառակողմ փաստաթուղթը հնարավորություն է ընձեռելու Հայաստանի մի շարք քաղաքային  բնակավայրերում ստեղծել տեխնոպարկեր: «Հայաստանում  եւ Արցախում «Փյունիկ» հիմնադրամի ծավալած աշխատանքին  լավատեղյակ եք, եւ այսօր էլ հիմնադրամի եւ «Կաճար տեխնոպարկ» ՍՊԸ-ի, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի  մասնակցությամբ ստորագրեցինք համաձայնագիր, որի արդյունքում մեր երիտասարդները 9-ից մինչեւ 1 տարի ուսուցում են ստանալու:  ՀՀ ԿԳ նախարարությունը՝ Լեւոն Մկրտչյանի գլխավորությամբ, եւ մեր նախարարությունը պետք է  ապահովենք շենքային պայմանները, իսկ «Փյունիկ» հիմնադրամի  օժանդակությամբ «Կաճար տեխնոպարկ» ընկերությունը պետք է դրանք  վերանորոգի, հագեցնի համապատասխան սարքավորումներով»,-ասել է   Դ. Լոքյանը: Նրա տեղեկացմամբ, առաջին նման կենտրոն Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում է  բացվելու, որտեղ շուրջ նվազագույնը 300 երիտասարդ են վերապատրաստվելու:  

«Մենք ունենք այն քաղաքների ցանկը, որոնք պետք է ներառվեն այս ծրագրի մեջ: Շուրջ 20 քաղաք արդեն ունենք առանձնացված, որոնք հերթականությամբ ներգրավվելու են այս գործընթացում, եւ հաջողության պարագայում ծրագիրն ավելի ընդգրկուն է դառնալու»,-ասել է  նախարար Լոքյանը:

Դասընթացների ժամանակ մասնակիցներին  տրամադրվելու են բարձր տեխնոլոգիական գիտելիքներ, ինչպես նաեւ հնարավորություն են ստեղծելու ուսում անցած անձանց տեխնոպարկում ապահովել համապատախան գործունեությամբ եւ տարածքներով: «Փյունիկ» հիմնադրամը եւ «Կաճար տեխնոպարկ» ՍՊԸ  պարտավորվել են  իրենց տրամադրվելիք  տարածքներում իրենց միջոցների հաշվին կատարել ընթացիկ վերանորոգման եւ բարեկարգման աշխատանքներ, ինչպես նաեւ ապահովել համապատասխան տեխնիկայով:

«Կաճար տեխնոպարկ» ՍՊԸ-ի հիմնադիրներից Արմեն Մանուկյանն էլ իր խոսքում կարեւորելով կառավարության հետ համագործակցությունը, նշել է, որ այսօր տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կիրառվում են համակարգեր, որոնք թույլ են տալիս մարդուն ոչ թե գնալ աշխատանքի վայր,  այլ աշխատավայրը մոտեցնել իրեն:

«Մեր խնդիրն է ունենալ մարդ, որը բարձր որակավորմամբ կկարողանա աշխատել եվրոպական շուկաների համար: Սկսում ենք մի ծրագիր, որը մեր երիտասարդներին տրամադրելու է համապատասխան գործիքային միջոցներ ու  գիտելիքներ, որոնց միջոցով էլ  կկարողանան դրսեւորել իրենց կարողությունները: Ծրագրի իմաստը բարձր տեխնոլոգիաների ուսուցումն է,   ինչպես նաեւ աշխատանքով ապահովումը տեխնոպարկի ներսում. մարդը ֆիզիկապես գտնվելու է տեխնոպարկում, իսկ վիրտուալ գործիքակազմի օգնությամբ աշխատելու է եվրոպական եւ ամերիկյան շուկաներում»,-ասել է Ա. Մանուկյանը:

«Կաճար տեխնոպարկ» ՍՊԸ-ի հիմնադիրներից Ժորա Սարգսյանի տեղեկացմամբ էլ, ծրագրի շրջանակներում նախատեսում են տրամադրվել 3 տարվա աշխատանքային պայմանագրեր: «Մեր հիմնական նպատակներց մեկն էլ հենց մարզերում մեր երիտասարդներին աջակցելն է, որպեսզի իրենց բնակավայրերում  ապահովենք հեռանկարային  աշխատանքով»,-ասել է Ժ. Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ