News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

2017 թվականի հոկտեմբերի 6-ին Ինեկոբանկի եւ FMO Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության միջեւ մինչեւ 25 մլն ԱՄՆ դոլարի նոր վարկային պայմանագիր է ստորագրվել՝ ՓՄՁ ոլորտում վարկավորում իրականացնելու նպատակով:

«Մենք ուրախ ենք ամրապնդել մեր համագործակցությունն այնպիսի պատվավոր կազմակերպության հետ, ինչպիսինն է «FMO» Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերությունը: Այս նոր պայմանագիրը հանդիսանում է մեր Բանկի ռազմավարության մի մասը, որի շնորհիվ մենք կառաջարկենք մեր Հաճախորդներին հավելյալ հնարավորություններ ընդլայնելու վերջիններիս կարողությունները Հայաստանի ՓՄՁ ոլորտում», - նշեց իր խոսքում Ինեկոբանկի գործադիր տնօրենի պաշտոնակատար Գառնիկ Թադեւոսյանը:

«FMO Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերությունը հպարտ է աջակցել Ինեկոբանկին, ընդլայնելով հայաստանյան ՓՄՁ ոլորտի ֆինանսական հասանելիությունը, եւ նպաստել Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանը» – նշեց իր խոսքում FMO-ի գործադիր ներդրումային տնօրեն՝ Լինդա Բրոքհայզենը:

Ինեկոբանկը, համագործակցելով ավելի քան 30 միջազգային ֆինանսական կառույցների եւ միկրոֆինանսական հիմնադրամների հետ, 2017 թվականի սկզբից ստորագրել է 52 մլն. ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ վարկային պայմանագրեր եւ նախատեսում է մինչեւ տարեվերջ ներգրավել հավելյալ մինչեւ 15 մլն. ԱՄՆ դոլարի վարկ: Բանկը բարձր է գնահատում միջազգային ֆինանսական կառույցների ներդրումը, որոնք շարունակաբար աջակցում են Ինեկոբանկին իր հավակնոտ նպատակներին հասնելու համար՝ առաջարկելով ոչ միայն մրցակցային պայմաններով արտարժույթային եւ դրամային վարկեր, այլեւ տեխնիկական օժանդակության լայն գործիքակազմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ