News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Տեխնիկական խնդիրներով պայմանավորված 2019թ. խաղարկային վիզաների կամ գրին քարտի խաղարկության ծրագրով մասնակիցների գրանցումը սկսվում է նորից, եւ բոլոր նրանք, որոնք խաղարկության մասնակցության համար գրանցվել են մինչեւ 2017թ. հոկտեմբերի 18-ը, պետք է եւս մեկ անգամ գրանցվեն, որպեսզի հայտը մասնակցի խաղարկությանը:

Հայաստանի ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.

«Հասկանում ենք, որ սա անհարմարություն է ստեղծում արդեն իսկ գրանցված անձանց համար, սակայն գործընթացի ամբողջականությունն ու անաչառությունն ապահովելու համար, մենք ստիպված ենք գրանցումը վերսկսել:

Գրին քարտի խաղարկության ծրագրի մասնակիցների գրանցումը կմեկնարկի 2017թ. հոկտեմբերի 18-ի կեսօրին՝ արեւելյան ամառային ժամանակով եւ կավարտվի 2017թ. նոյեմբերի 22-ի կեսօրին՝ արեւելյան ստանդարտ ժամանակով:

Ուշադրություն, մինչեւ հոկտեմբերի 18-ը ներկայացված հայտերը չեն մասնակցի խաղարկությանը: Այդ ժամկետում գրանցված բոլոր մասնակիցները պետք է եւս մեկ հայտ ներկայացնեն գրանցման համար սահմանված նոր ժամկետներում: Նոր հայտի գրանցումը պատճառ չի հանդիսանա, որ դուք մեկից ավել հայտ ներկայացնելու հիմքով զրկվեք խաղարկությանը մասնակցելու հնարավորությունից: Սակայն գրանցման համար սահմանված նոր ժամկետներում մեկից ավել հայտ ներկայացնելու դեպքում, խաղարկությանը մասնակցելուց որակազրկվելու պահանջը շարունակում է ուժի մեջ մնալ:

Հայտը լրացվում է գրանցման համար սահմանված ժամկետներում խաղարկային վիզաների ծրագրի պաշտոնական կայքում, հասցեն՝ dvlottery.state.gov: Մասնակցության մանրամասներն ու հրահանգները նաեւ ներկայացված են ԱՄՆ պետքարտուղարության էջում, տես՝ usvisas.state.gov/dv/instructions.

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ