News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումն ընթացել է կառուցողական մթնոլորտում։ Այս մասին ասված է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համատեղ հայտարարության մեջ։

Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին Ժնեւում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովը։ Ավելի ուշ նախագահները բանակցությունները շարունակել են առանձին:

«Հանդիպումն անցնել է կառուցողական մթնոլորտում,- ասվում է հայտարարության մեջ:- Նախագահները համաձայնության են եկել միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու եւ շփման գծում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Համանախագահները գոհունակություն են հայտնել երկարատեւ ընդմիջումից հետո վերսկսված այս անմիջական բանակցություններից: Նրանք պատրաստ են աշխատել կողմերի հետ՝ որպես միջնորդ հանդես գալու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում:

Մոտ ապագայում համանախագահները կկազմակերպեն աշխատանքային  հանդիպումներ արտգործնախարարների հետ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ