News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եթե մարդիկ իշխանատենչ են եւ իշխանություն են ուզում, պետք է սկսեն ներքեւից։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ անդրադառնալով նոյեմբերի 5-ին սպասվող ՏԻՄ ընտրություններին «Ելք»–ի չմասնակցելու որոշմանը։

Նշենք, որ ավելի քան 60 համայնքում  ընտրություններ են, որին քաղաքական ուժերից մասնակցում են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն։

Նշենք, որ «Ելք» դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտարարել էր, որ  վերլուծելով 2017 թվականի խորհրադարանական ընտրությունների մարզային արդյունքները՝ հանգել են այն եզրակացության, որ ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց առաջ անհրաժեշտ է որոշակի կառուցվածքային փոփոխություններ իրականացնել։ Այս անգամ որոշել են չմասնակցել ընտրություններին։

«Եթե մարդիկ իշխանտենչ են եւ իշխանություն են ուզում, պետք է դա սկսեն ներքեւից։  Այդպիսով վստահության քվե կունենան հանրության մոտ որեւէ պահանջ դնելու։ «Ելք»–ն  իր ռեսուրսը գնահատել ու տեսել է՝ պետք չէ առանց ռեսուրսի գալ իշխանության, որը ես համարում եմ իշխանատենչություն»։

 Վահրամ Բաղդասարյանն ասել է, թե այն մեկնաբանությունները, որ ՀՀԿ–ն  է ամայացրել քաղաքական դաշտը եւ քվե հավաքագրելու իր ձեռագրով խոչընդոտներ ստեղծել ազատ մրցակցության համար, պատրվակ է։ 

«Դա պատրվակ է։ Եթե կարողանում է իշխանությունը այդպիսի իրավիճակ ստեղծել, ուրեմն հանրության վստահությունն ունի։ Այսօրվա քաղաքական դաշտը երբեք այսչափ քաղաքականացված չի եղել»,ասել է պատգամավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ