News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները հոկտեմբերի 9-ին նախկինում կատարված գողություն են բացահայտել։ Դեպքը տեղի էր ունեցել մայիսի 30-ի գիշերը, մայրաքաղաքի Փարպեցի 16 հասցեի շենքի դիմաց։ Քաղաքացին կայանել էր իր BMW մակնիշի մեքենան, փակել դռները, բայց ետեւի աջ դռան ապակին անսարքության պատճառով բաց էր մնացել։

Վերադառնալով՝ վարորդը նկատել էր, որ մեքենայի սրահից անհետացել են բանկային 2 քարտ, գողացված քարտերի հետ էին նաեւ դրանց ծածկագրերը։ Գողություն կատարած անձը Կիեւյան փողոցի բանկոմատներից մեկում ժամը 4։15-ի սահմաններում գողացված քարտով կատարել է 503 հազարի կանխիկացում։

Դեպքից 5 ամիս անց միայն հնարավոր եղավ բացահայտել գողություն կատարողի ինքնությունը՝ երեւանցի 34-ամյա Հայկ Կոջամանյանն էր։ Բաժնում Կոջամանյանը խոստովանեց, որ ինքն է կատարել գողությունը։ Նա ներկայացվեց նախաքննություն իրականացնող մարմնին եւ ստորագրությամբ բաց թողնվեց։ Քննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Տավուշում նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան
Ոստիկանության որոշ պաշտոնյաներ հայտնեցին, որ դրա վերաբերյալ հաղորդում չեն ստացել...
Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավոր
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ…
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 113 դեպք. գրանցվել է 11 ավտովթար. վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Ամենաշատ