News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ «Կոկա-Կոլա Երեւան կիսամարաթոն 2017-ը», որին այս տարի մասնակցում էր մոտ 2000 պրոֆեսիոնալ եւ սիրողական վազորդ՝ 33 երկրից: Ակտիվ եւ առողջ ապրելակերպը խրախուսող այս նախագիծը մեծ ոգեւորություն առաջացրեց մասնակիցների, երկրպագուների եւ հայ հասարակության շրջանում:  Մինչ մասնակիցները հաղթահարում էին իրենց ընտրած վազքուղիները՝ 5 կմ, 10 կմ կամ 21  կմ՝ ֆիզիկապես ամենակոփվածների համար, նրանց աջակիցները մարզվում էին բաց երկնքի տակ, ինչպես նաեւ վայելում երաժշտական եւ ժամանցային ծրագրերը, որոնք ապահովել էին մարաթոնի կազմակերպիչները: 

«Այս տարվա կիսամարաթոնը եւս դարձավ հիշողութուն, պարգեւեց մասնակիցներին վազքի տոն: Արդյունքները դեռ ամփոփում ենք, բայց արդեն այս պահին կարելի է կասել, որ սպասումները եւ նպատակները իրականացել են: Որպես կազմակերպիչների՝ մեզ ուրախացնում է մի քանի փաստ. նախ ամեն տարի ավելանում է Հայաստանից վազորդների քանակը, երկրորդ՝ մեր արտասահմանյան հյուրերը մեծ հաճույքով վերադառնում են եւ ամեն տարի նոր դրական արձագանք թողնում»,- ասաց «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի փոխտնօրեն, «Երեւան Կիսամարաթոն» ծրագրի ղեկավար Անահիտ Ադամյանը:

Կիսամարաթոնի գլխավոր եւ տիտղոսային հովանավոր «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը նույնպես մասնակիցների թվում էր՝ հաղթահարում էր 21 կմ վազքուղին:

«Ուրախ ենք աջակցել «Երեւան Կիսամարաթոնին» արդեն երկրորդ տարին, քանի որ այն հիանալի առիթ է մարդկանց միավորելու եւ իսկական տոնակատարություն կազմակերպելու համար՝ ոչ միայն վազորդների, այլեւ բոլոր երկրպագուների համար: Շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին եւ բոլոր մարդկանց, ում շնորհիվ այսօրվա Կոկա-Կոլա Երեւան Կիսամարաթոնն այսպիսի հաջողությամբ իրականցվեց», - վազքից հետո նշեց  Քրիստոֆ Սփեքը:

Կոկա-Կոլա Երեւան Կիսամարաթոն 2017-ի արդյունքները տեղադրված են http://results.zone/yerevan-2017 կայքում:

21 կմ վազքուղու ամենաարագ վազորդներն էին

1-ին տեղ՝ Խարազիշվիլի Դավիթի եւ Կարմանենկո Կատերինա

2-րդ տեղ՝ Դոունս Ֆաբե եւ Սարա Ֆաունթեյն

3րդ տեղ՝ Զիլբերշտեյն Ջիգլա եւ Շագիեւա Ալսու

10 կմ վազքուղում լավագույններն էին

1-ին տեղ՝ Մկրտչյան Երվանդ եւ Սպիցինա Մարիա

2-րդ տեղ՝ Բաիկեեւ Թեյմուրազ եւ Հարությունյան Լիլիթ

3-րդ տեղ՝ Մաշումյան Մհեր եւ Բարսեգյան Աստրիդ Մաի

5 կմ վազքուղում մրցանակներ ստացան

1-ին տեղ՝ Միրզոյան Հայկ եւ Կուդրյավցեւա Ալեքսանդրա

2-րդ տեղ՝ Ալեքսանյան Ռոման եւ Ալավերդյան էլլադա

3-րդ տեղ՝ Հարությունյան Հարություն եւ Նազարովա Անաստասիա

5, 10 եւ 21 կմ երկարությամբ վազքուղիներում հաղթողներին տրվող դրամական պարգեւներից բացի, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» հատուկ անակնկալ էր պատրաստել 10 եւ 21 կմ վազքուղիներում ամենաարագ հայաստանաբնակ տղամարդ եւ կին վազորդների համար: Ընկերությունը նրանցից յուրաքանչյուրին տրամադրեց մեկ տարվա բարձրակարգ Bonaqua ջրի պաշար՝ 730 լ: Այս հատուկ մրցանակին 10 կմ վազքուղու վրա արժանացան համապատասխանաբար առաջին եւ երկրորդ տեղերը զբաղեցրած Մկրտչյան Երվանդն ու Հարությունյան Լիլիթը: 21 կմ վազքուղու կին մասնակիցներից անակնկալ նվերը ստացավ երկրորդ տեղը զբաղեցրած Սարա Ֆաունթեյնը: Սարան ապրում եւ աշխատում է Երեւանում, Հայաստան տեղափոխվել է մի քանի ամիս առաջ՝ Նյու Յորքից:  21 կմ վազքուղին հաղթահարող տղամարդկանց շարքում ամենաարագ հայաստանաբնակ վազորդն Արման Հարությունյանն էր:

«Կոկա-Կոլա Երեւան կիսամարաթոնը» նաեւ բարեգործական բաղադրիչ ուներ. գրանցումից եւ հովանավորությունից հավաքված գումարի մի մասն ուղղվելու է «Դասավանդիր Հայաստան», «ՀԲԸՄ մանկական կրթական կենտրոններ», «Օրրան», «Բարի տնակ կենտրոն» բարեգործական ծրագրերին:

Բացի «Կոկա-Կոլա Ընկերությունից», «Վերադարձ Հայաստան» հիմնադրամից եւ Երեւանի քաղաքապետարանից, կազմակերպիչների թիմում էին Կոնվերս բանկը՝ կիսամարաթոնի պաշտոնական բանկը, Tri-Club Yerevan տրիատլոնի ակումբը, «ԲԱՐՐԻ», «ՇոփԻն», Orange Fitness եւ ArmBerry ընկերությունները:

Տպել
Ամենաշատ