News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են ակտիվ քննչական եւ օպերատիվ-հետախուզական գործողություններ՝ «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության անշարժ հենակետ հանդիսացող  վագոն-տնակը հրկիզելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հաշվի առնելով դեպքի նկատմամբ զանգվածային լրատվության միջոցների հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատահրդեհատեխնիկական եւ դատաապրանքագիտական փորձաքննություններ:

Նախնական տվյալներով՝ 2017թ. հոկտեմբերի 13-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում,  (ինչպես իրենց ցուցմունքներում պնդում են «Պանտերա Սիքյուրիթի» ՍՊ ընկերության հսկիչները) 5-7 «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաներով շուրջ 10-15 հոգի մոտեցել են «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Շամախյան տեղամասի հսկիչ կետին եւ դժգոհություն հայտնել՝  հսկիչ անցագրային կետի տեղադրման վերաբերյալ: Ըստ հսկիչների ցուցմունքների՝ դրսում գտնվող անձանցից ինչ-որ մեկը փայտ է վառել, մոտեցել վագոն-տնակի մուտքի դռանը եւ գցել ներս, որից հետո դիմել փախուստի։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է միջադեպի ժամանակ դեպքի վայրում գտնված 4 անձի ինքնությունը, ովքեր «Պանտերա  սիքյուրիթի» ՍՊԸ-ի երկու աշխատակիցներին ներկայացվել են ճանաչման: Հսկիչները նշել են, որ ճանաչման ներկայացված անձինք գտնվել են դեպքի վայրում, սակայն ակտիվ գործողություններ, որեւէ բռնի գործողություն չեն կատարել։ Քննություն է տարվում՝ դեպքին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու, վագոն-տնակը հրկիզած անձին հայտնաբերելու ուղղությամբ։

Նախաքննության ընթացքի մասին տեղեկույթ կտրամադրվի պարբերաբար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ