Ոստիկանության փոխանցմամբ, 2017 թ․ հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում հաշվառվել է 3391 ճանապարհատրանսպորտային պատահար, ընդ որում դրանցից 945-ը վերաբերում է հետիոտների վրաերթին։
Նշված 945 դեպքերից 646-ի դեպքում հետիոտները փողոցը հատել են երթեւեկելի հատվածով։ Այդ նույն ժամանակահատվածում 56 հետիոտն մահացել է, 654-ն էլ վիրավորվել։