News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրավապաշտպանները  հայտնել են, որ Նայրոբիում Քենիայի նախագահական ընտրություններից հետո սկսված բողոքի ակցիայի մասնակիցների եւ ոստիկանության միջեւ բախումներից զոհվել է 33 մարդ, այդ թվում՝ 9 տարեկան մի երեխա եւ հղի կին, փոխանցում է Reuters–ը։

Բողոքի ակցիաները սկսվել էին գործող նախագահ Ուհուր Քենյատայի հաղթանակից հետո։ Ավելի ուշ երկրի Գերագույն դատարանը չեղյալ էր հայտարարել ընտրությունների արդյունքները, եւ պետության նոր ղեկավարին պետք է ընտրեն հոկտեմբերի 26-ին։

HRW եւ Amnesty National իրավապաշտպան կազմակերպությունները նշում են, որ բողոքի ցույցերի ընթացքում ոստիկանությունը չափից դուրս մեծ ուժ է կիրառել, ինչի հետեւանքով զոհվել է 33 մարդ։ 9-ամյա մի տղա մահացել է գլխին ստացած հրազենային վիրավորումից այն պահին, երբ կանգնած էր պատշգամբում։ Հղի կինն էլ արցունքաբեր գազի պատճառով կորցրել էր հավասարակշռությունն ու վայր ընկել մարդկանց բազմության ոտքերի տակ։

Քենիայի ոստիկանությունը այս պնդումները հերքել է՝ դրանք որպես սուտ որակելով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ