Իսպանիայում եւ Պորտուգալիայում վերջին երկու օրվա ընթացքում անտառային հրդեհների հետեւանքով առնվազն 30 մարդ է զոհվել, հաղորդում է Reuters-ը:
Պորտուգալիայում հրշեջները շարունակում են պայքարել 145 հրդեհի օջախների դեմ, Իսպանիայում հրդեհների թիվը 100-ի է հասնում: Պորտուգալիայի իշխանությունները հրդեհների մարման համար միջազգային օգնությանն են դիմել:
Երկու երկրների պաշտոնական անձինք կարծում են, որ որոշ դեպքերում հրդեհների պատճառը հրկիզումներն են: