News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, թե Թուրքիան փակել է դեպի Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատված օդային սահմանը։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ նախարարների խորհդի ընթացքում օրակարգային հարցերի շուրջ որոշումներ են կայացվել։

Նախարարների խորհդի նիստից հետո կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, թե Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստում ներկայացված առաջարկության հիման վրա նախարարների խորհուրդը որոշում է կայացվել փակել է դեպի Իրաքի Քուրդիստանի ինքնավար հատված օդային սահմանը։

Նա շեշտել է, թե Ազգային անվտանգության խորհրդի առաջարկով արտակարգ դրությունը 3 ամսով եւս երկարաձգելու որոշումն էլ ուղարկել են խորհրդարանի հաստատմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ