News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Պաշտպանության մասին» օրենքի նոր նախագծի նպատակը այն սողանցքների բացառումն է, որոնք հնարավարություն են տալիս որոշակի խմբի մարդկանց խուսափել պարտադիր զինծառայությունից։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Կորյուն Նահապետյանը։

Հիշեցնենք, որ այս նախագծով ի թիվս այլ փոփոխությունների՝ հանվելու է ուսումնական տարկետումը։

«Օրենքի նախագծում, որը դեռ քննարկման փուլում է, ընտրված են այնպիսի կարգավորումներ, որ օրենսդրական մակարդակում տեղի չունենան այն բացասական դեպքերը, որոնք հիշատակվում են։ Նախաձեռնողները առավելագույն են անում ներդնել այնպիսի մեխանիզմներ, որ նման բան տեղի չունենա, բայց օրենքն այլ է, օրենքի կիրառումը բոլորովին այլ դրսեւորումներ կարող է ունենալ»,–ասել է ՀՀԿ–ական պատգամավորը։

Նա վստահեցրել է, որ «Պաշտպանության մասին» օրենքի այս փոփոխությամբ, որով վերացվում է նաեւ ուսման տարկետումը, ձգտում են բացառել այն սողանցքները, որոնք հնարավարություն կտան մի խումբ մարդկանց ուսման պատրվակով խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից։

«Ձգտումը հետեւյալն է՝ բացառել սողանցքները, որոնք հնարավորություն կտամ որոշակի կատեգորիայի անձանց ուղղակի խուսափել պարտադիր զինվորական ծառայությունից»։

Դիտարկմանը՝ եթե նույնիսկ բանակ զորակոչվելու սողանցքը վերացնեն, ապա ինչ մեխանիզմներ են ստեղծվում առաջնագծում պարտադիր մարտական հերթապահություն իրականացնելու առումով, քնաի որ սա եւս համարվում է պաշտպանության ոլորտի լրջագույն խնդիրը, պատգամավորն արձագանքեց. «Ինչ վերաբերում է առաջնագծում մարտական հերթապահություն կազմակերպելուն, ապա այս նոր նախագիծը լուրջ փոփոխություններ է առաջ բերելու նաեւ այդ օղակներում ծառայությունների իրականացման հարցում։ Դեռ քննարկումներ լինելու են, բայց նախնական ուսումնասիրության աչքով կարող ենք ասել, որ իրականում ձեւավորում ենք մեխանիզմմներ, որոնք փաստելու են, որ մենք կարողանանք առաջնագծում ծառայության իրաական մակարդակը բարձրացնել»։

Տպել
Ամենաշատ