Իռլանդիայի երկու բնակիչ «Օֆելիա» փոթորկի հետեւանքով հոկտեմբերի 16-ին մահացել է, 360 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Դուբլինի միջազգային օդանավակայանն ավելի վաղ հայտարարել էր 130 չվերթի չեղարկման մասին: Մայրաքաղաում դադարեցվել է հանրային տրասնպորտի աշխատաքնը, ոստիկանությունը կոչ է արել չօգտվել մեքենաներից եւ առանց հատուկ անհրաժեշտության դուրս չգալ տնից:
Իռլանդիայի Օդերեւութաբանական ծառայության տվյալների համաձայն՝ փոթորկի ճակատում քամու ուժգնությունը հասնում է ժամում 200 կիլոմետրի:
Օդերեւութաբանները զգուշացրել են, որ սա վերջին 50 տարիների ընթացքում Իռլանդիայում եղած ամենամեծ եղանակային աղետն է: