News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է հարկերի կտրուկ իջեցման անհրաժեշտության մասին: Այս մասին նա ասել է նախարարների կաբինետի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

Նա նաեւ նշել է, որ անհաժեշտ է պետական ծախսերը զգալիորեն կրճատվել եւ սոցիալական ապահովության ծրագրերին վերաբերող հարցերը ուշադիր քննարկել: «Մենք ուզում ենք ... նվազեցնել ավելորդ պետական ծախսերը», - ասել է Սպիտակ տան ղեկավարը: «Ինձ պետք է որ իմ գրասենյակն աշխատի տնօրեն Մալվենի հետ (գրասենյակի կառավարման եւ բյուջեի տնօրեն), որպեսզի պայքարենք ծախսերի կրճատման համար» , - ընդգծել է Թրամփը:

Նախագահը թմրանյութերի բիզնեսի դեմ պայքարի կոչ է արել, որի ներկայացուցիչները դիմում են սպանություններին: Թրամփը կրկին նշել է Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման խնդիրի արդիականությունը եւ խոսել է ներգաղթի բարեփոխումների մասին:

Անդրադառնալով հանրապետական սենատորների հետ ունեցած հարաբերություններին՝ նախագահը նշել է, որ հարաբերությունները գերազանց են, բայց ավելացրել է, որ սենատորները չեն անում այն, ինչ պետք է անեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ