News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի փողոցներում կանանց հետապնդելու համար կարող են տուգանել: AFP-ն հաղորդում է, որ հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտայնի շուրջ ծագած սեքսուալ սկանդալը շատ ֆրանսուհիներին դրդել է սեքսուալ ոտնձգությունների սեփական փորձի մասին պատմել:

Օրինագծի հեղինակը Մառլենա Սկիապան է՝ ֆեմինիստուհի եւ նախագահ Էմանուել Մակրոնի կողմակից: Նա ցանկանում է հանրության մեջ տղամարդկանց սեքսիստական վերաբերմունքը կանխել:

Նրա խոսքով՝ ներկայումս փողոցային հետապնդումը ամրագրված չէ օրենքով: Խոսելով այն մասին ինչպես որոշել ֆլիրտի եւ հետապնդման սահմանը՝ Սկիապան նշել է, որ կանայք լավ գիտեն, երբ են իրենց վախեցնում:

Տուգանքի չափը դեռ հայտնի չէ: Սպասվում է, որ նախագիծը պատրաստ կլինի եւ քվեարկության կդրվի հաջորդ տարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ