News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրաքի ուժերը գրավել են Քիրքուքը, հաղորդում է քրդական Rudaw հեռուստաալիքը: Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին կարգադրել է վիճելի տարածքներից Քուրդիստանի դրոշները հանել եւ բարձրացնել Իրաքի դրոշները:

Հեռուստաալիքը նշում է, որ իրաքյան ուժերը աջակցում էին Խաշդ ալ Շաաբի շիա միավորմանը, որն աջակցում է Իրանին: ՌԻԱ Նովոստին հաղորդում է՝ վկայակոչելով ականատեսներին, որ քաղաքն առանց փեշմերգայի դիմադրության է գրավվել:

Ինչպես հայտնում է հեռուստաալիքը՝ Իրաքի ուժերը վերահսկողության տակ են վերցրել Կ-1 ռազմական բազան, Բաբա-Գուրգուր նավթային շրջանը, նահանգապետի գրասենյակը օդանավակայանը, առանցքային ենթակառուցվածքները եւ ճանապարհները:.

Հազարավոր բնակիչներ լքել են քաղաքը՝ շարժվելով Էրբիլ եւ Սուլեյմանիա:

Քիրքուքի գրավման մասին որոշումը Բաղդադի իշխանությունները Քուրդիստանի անկախության հանրաքվեից հետո են կայացրել: Հիշեցնենք, որ հանրաքվեի ընտրողների 92.7 կողմ է քվեարկել անկախությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ