News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները երկուշաբթի երեկոյան Քիրքուքից հյուսիս-արեւմուտք գտնվող 2 գյուղ են գրավել: Այս մասին հայտնում է «Աս Սումարիա» հեռուստաալիքը:

Գրավված գյուղերը գտնվում են Քիրքուքը քրդական ինքնավարության մայրաքաղաք Էրբիլի հետ կապող մայրուղուց ոչ հեռու: Տեղացիներն այս բնակավայրերից փախել են:

Հեռուստաալիքը հաղորդում է, որ գյուղերի գրավումը բնակչության համար անսպասելի էր: Փորձագետների կարծիքով՝ արմատականներն օգտվել են այս նահանգի անվտանգության համար պատասխանատու փեշմարգայի զինված խմբավորումների եւ Իրաքի բանակի միջեւ ծագած կոնֆլիկտից:

Երկուշաբթի Իրաքի զինվորականները, փաստացի փեշմարգայի դիմադրությանը չհանդիպելով, վերահսկողությունը վերահաստատել էին Քիրքուք նահանգի մի շարք առանցքային նավթային օբյեկտների, ռազմաբազայի եւ նահանգի կենտրոն Քիրքուքի վրա: Քիրքուք նահանգի պատկանելության շուրջ վեճը Բաղդադի եւ քրդական ինքնավարության միջեւ սրվել է սեպտեմբերի 25-ին առանց Իրաքի իշխանությունների համաձայնության քրդերի անցկացրած անկախության հանրաքվեից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ