News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 19
USD
485.26
EUR
574.98
RUB
6.46
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 16-ին այցելել է Վանաձոր: Լոռու մարզպետարանում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացվել է Վանաձորի ընդհանուր զարգացման հայեցակարգը, որը քաղաքի իշխանությունների հետ համագործակցությամբ մշակել են Պալերմոյում եւ Մոսկվայում գործունեություն ծավալող փորձառու մասնագետները:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայեցակարգի քննարկումից եւ հաստատումից հետո նախատեսվում է մշակել քաղաքի զարգացման «մաստեր պլանը», որով ընդգծվելու են նաեւ ներդրումների համար գրավչություն ներկայացնող վայրերը:

Հայեցակարգով վեր են հանվել քաղաքի խնդիրները, քաղաքաշինական, ճարտարապետական, տրանսպորտային եւ այլ ոլորտներում առկա բացերը, ներկայացվել ենթակառուցվածքների, զբոսաշրջության զարգացման ուղղությունները: Մասնավորապես, հայեցակարգի հեղինակները ներկայացրել են այն պոտենցիալ վայրերը, որոնք կարող են ապագայում դառնալ զվարճանքի կենտրոններ: Նշվել է, որ հայեցակարով նախատեսվում է Վանաձորում ստեղծել ամառային եւ ձմեռային հանգստի գոտիներ, կառուցել հեծանվային ճանապարհ, սահուղիներ եւ այլն:

Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել հայեցակարգը մշակած թիմին եւ առաջարկել Վանաձորի ղեկավարներին նշանակել կոնկրետ պատասխանատու, ով մշտական կապի մեջ կլինի ռազմավարության հեղինակների հետ:

«Մենք այս հայեցակարգի ու քաղաքի զարգացման մաստեր պլանի հիման վրա պետք է Վանաձորում իրականացնենք հստակ ծրագրեր, քայլեր՝ հասկանալով մեր նպատակն ու ունենալով ընդհանուր տեսլական: Անհրաժեշտ է այնպես անել, որպեսզի բիզնեսի համար ստեղծենք բարենպաստ պայմաններ, որ նա ցանկանա այստեղ գործել: Այսօր կան կոնկրետ ներդրողներ, ովքեր պատրաստ են Վանաձորում ներդրումներ իրականացնել, եւ մենք պետք է նրանց ուղղորդենք, ներկայացնենք հստակ ծրագրեր»,- ասել է Կարեն Կարապետյանը: 

Վարչապետը քաղաքային իշխանություններից պահանջել է մշտական ուշադրության կենտրոնում պահել քաղաքի բարեկարգման, սանմաքրման, չգործող օբյեկտների պայմանագրերի վերանայման, աղբահանության եւ մյուս խնդիրները: 

Հայեցակարգի քննարկումից հետո ներկայացվել է նաեւ Վանաձորի ինդուստրիալ տուրիզմի զարգացման ռազմավարությունը:

Այնուհետեւ Կարեն Կարապետյանն այցելել է քաղաքի նախկին «Արտեկ» ճամբարի, ճոպանուղու եւ մարզադաշտին հարող տարածքներ, որտեղ ներդրումային տարբեր ծրագրեր է նախատեսվում իրականցնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպիսի՞ն կլինեն այս տարի կաթի, մսի եւ կարտոֆիլի գները Հայաստանում. կանխատեսում
«Կառավարությունն այստեղ սխալ է թույլ տվել` նորմատիվներ չմշակելով...
Քննարկվել է հայկական միս-մսամթերքի Ռուսաստան արտահանումը վերականգնելու հարցը
ՍԱՏՄ ներկայացուցիչներն ընդգծել են, որ վերջին տարիներին պետությունը ակտիվ գործողություններ ու միջոցներ…
Դոլարն ու եվրոն թակնացել են
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները...
Պատգամավոր Փաշինյանը ասաց՝ իր հաշվարկներով ճիշտը 2 դոլարն է. ցուցարար
Ակցիայի մասնակիցները համաձայն չեն կառավարության այն պատճառաբանությանը, թե թանկացումը օրենքի պահանջ է, և իրենք չենք կարող ոչնինչ անել...
2021-2023թթ. պետական միջնաժամկետ ծախսային ծրագիր. խոստացան, եկան, ձախողեցին. ՀՅԴ-ական տնտեսագետ
Հաջորդ երեք տարիներին պետական բյուջեից սոցիալական պաշտպանության ոլորտի համար նախատեսված միջոցները գրեթե չեն աճելու, տարեկան աճը աննշան՝ շուրջ 1,5 տոկոս…
Բողոքի ակցիա իրականացնող առեւտրականներին ընդունել են Փաշինյանի օգնականները. Լինելու է վարչապետի պատասխանը (ֆոտո)
Ակցիան այսօր կդադարեցվել է, կսպասեն վարչապետի պատասխանին...