Հայաստանի Ազգային ժողովում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ընթանում են խորհրդարանական լսումներ «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքի նախնական նախագծի վերաբերյալ:
Հիմնական զեկուցողն արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն է: Քննարկմանը հրավիրված են նաեւ իրավապաշտպաններ, ՀԿ-ների ներկայացուցիչներ, ներկա է լինելու նաեւ Շիրակի թեմի առաջնորդը:
Նշենք, որ այս օրենքի նախագիծը որոշ շրջանակների կողմից քննադատությունների է ենթարկվել: Նրանք կարծում են, որ այս օրենքով պետությունը ներխուժում է ընտանիք, ինչն անթույլատրելի է, մինչդեռ օրինագծի կողմնակիցները կարծում են, որ ընտանեկան բռնության դեմ օրենքն անհրաժեշտություն է:











