News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ ԱԳՆ–ն չի բացառում, որ այն բանից հետո, երբ Իրաքի  իշխանությունները վերականգնեցին Քիրքուքի նկատմամբ վերահսկողությունը, Իրաքի հյուսիսում կշարունակվեն մարտական գործողությունները։

«Իրաքի հյուսիսում ռազմաքաղաքական իրավիճակը սրվել է։ Իշխանությունները վերահսկողության տակ են վերցրել Քիրքուք քաղաքը։ Բացառված չեն մարտական գործողությունների շարունակումը»,– ասված է ՌԴ ԱԳՆ Ճգնաժամային իրավիճակների կենտրոնի Twitter–ում։

Երկուշաբթի իրաքցի զինվորականները, դիմադրության չհանդիպելով փեշմարգայի քրդական ռազմականացված խմբավորումների կողմից, իրենց վերահսկողությունն են հաստատել Քիրքուք քաղաքի նկատմամբ եւ պարետային ժամ հայտարարել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ