News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարողությունը կրճատվել է 600մլն դոլարով եւ կազմել 3.1 մլրդ դոլար՝ համաձայն Forbes ամսագրի կազմած 400 միլիարդատերերի վարկանիշային ցուցակի, հայտնում է AFP–ն։

Microsoft–ի հիմնադիր Բիլ Գեյթսը 24-րդ տարին անընդմեջ գլխավորում է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակը. նրա կարողությունը գնահատվում է 89 մլրդ դոլար։ Երկրորդ տեղում է Amazon–ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը՝ 81.5 մլրդ դոլարով։

Թրամփն այդ ցուցակում զբաղեցրել է 248-րդ տեղը՝ կիսելով այդ հորիզոնականը Snap-ի 27-ամյա հիմնադիր Էվան Շպիգելի հետ։

Forbes–ը Թրամփի կարողության կրճատումը բացատրել է Նյու Յորքում մեծածախ եւ գրասենյակային անշարժ գույքի շուկայի թուլացմամբ։ Թրամփը 2016-ին զբաղեցնում էր 156-րդ տեղը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ