News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Airbus ֆրանսիական ընկերությունը կանադական Bombardier-ի հետ Ց տեսակի (C-Series) միջին հեռահարության ուղեւորատար ինքնաթիռների համատեղ շինարարության մասին է պայմանավորվել:

Հոկտեմբերի 17-ի համատեղ հայտարարության մեջ ընկերությունները հայտնել են, որ Airbus-ը ձեռք է բերում Bombardier-ի ինքաթիռների հավաքման եւ վաճառքով զբաղվող ստորաբաժանման բաժնետոմսերի 50,1 տոկոսը, հաղորդում է DW-ն:

Կանադական ընկերությունը կունենա բաժնետոմսերի 31 տոկոսը, 19 տոկոսը կպատկանի Քվեբեք նահանգի իշխանություններին:

Գործարքը զգալիորեն կնվազեցնի Ց տեսակի ինքնաթիռների արտադրության ծախսերը եւ կօգտագործի ֆրանսիական ընկերության միջազգային վաճառքի ծածկույթը, նշվում է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ