News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզում այսօր՝ հոկտեմբերի 17-ին, վթարի հետեւանքով Կապան բժշկական կենտրոն տեղափոխված 4 քաղաքացիների առողջական վիճակը միջին ծանրության է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կապան բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Մելքոնյանը: Նա նշեց, որ իրենց մոտ տեղափոխված երիտասարդները ունեն տարբեր կոտրվածքներ, սալջարդեր, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր ժամը 16:30-ի սահմանում Սիսիան քաղաքի բնակիչ 22-ամյա Հ. Պողոսյանը Երեւան-Մեղրի ավտոճանապարհին իր վարած Mitsubishi ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին եւ կողաշրջվել:

Վթարի հետեւանքով վարորդը, նրա ուղեւորներ՝ Կապանի բնակիչներ, 21-ամյա Գ. Սարգսյանը, 25-ամյա Ա. Մարտիրոսյանը եւ Արցախի Հանրապետության Քաշաթաղի վարչական շրջանի բնակիչ, 21-ամյա Հ. Հովհաննիսյանը մարմնական վնաասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ երկուսին, ըստ հիվանդանոցից հայտնած տեղեկությունների՝ ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին. Բախումից հետո «ՎԱԶ»-ում հրդեհ է բռնկվել. կա 4 զոհ. վիրավորի վիճակը ծանր է
Մարտի 19-ին, ժամը 05:40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Եղբայրներով ծեծել են տաքսու վարորդին, վնասել մեքենան. Նրանցից մեկը դանակահարել է տաքսու կին ուղեւորին
Կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ. կան ձերբակալվածներ...
Գորիսում 3 անձի նկատմամբ մահափորձի վարույթով հետախուզվող տղամարդը հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական…
Բերման ենթարկված հետախուզվողի մոտ ծալովի դանակ է հայտնաբերվել
ՆԳՆ ոստիկանության ՊԾ գնդի 4-րդ գումարտակի ծառայողները...
Աբովյանում երկու կողմից փակել են մեքենայի ճանապարհը, խմբով հարձակվել ու ծեծել վարորդին, կրակել նրա ուղղությամբ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում շարունակվում...
Քանաքեռավանի գազալցակայանում պայթյունի հանգամանքները պարզվում են քրվարույթի շրջանակում. ՔԿ-ն մանրամասնում է
2024 թվականի մարտի 16-ին՝ ժամը 19․10-ի սահմաններում, Կոտայքի մարզի Նոր...
Ամենաշատ