News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իրաքի նախագահ Ֆուադ Մասումը կոչ է արել Իրաքի կենտրոնական կառավարությանը եւ Իրաքի Քուրդիստանի ղեկավարությանը անմիջապես վերսկսել երկխոսությունը: Այս մասին հաղորդում է Sky News Arabia-ն:

«Բոլորին հարկավոր է զսպվածություն ցուցաբերել, որպեսզի վերսկսեն երկխոսությունը»,- հեռուստատեսային ուղերձով ասել է Իրաքի նախագահը:

Նրա խոսքով՝ նման երկխոսությունը պետք է իրականացվի հարգելով Սահմանադրությունը եւ այլ գործող օրենքները: «Այս իրավիճակում, երբ տարբեր կոչեր են հնչում, մենք, մեր հերթին, կոչ ենք անում հետեւել Սահմանադրությանը որպես հետագա ցանկացած գործողությունների հիմք», - ասել է նախագահը:

Մասումի խոսքով՝ Իրաքի ղեկավարությունը փորձել է փոխզիջման հասնել, սակայն ջանքերը չեն պսակվել հաջողությամբ Քուրդստանի՝ անկախության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու միակողմանի որոշման պատճառով:

Մեկնաբանելով Քիրքուքի իրավիճակը՝ նա նշել է, որ այնտեղ քրդական փեշմարգա ուժերի առկայությունը օրինական է, սակայն հանրաքվեից հետո տարաձայնություններ են առաջացել:

«Պետք է կանխել Քիրքուքում տեղի ունեցող խախտումները եւ բնակիչներին իրենց տներ վերադարձնել», - ավելացրել է Իրաքի նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Bloomberg. Ռաիսին և Էրդողանը կքննարկեն Գազայի իրավիճակը և քրդերի նկատմամբ հակազդեցությունը
Էբրահիմ Ռաիսին և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ կվարեն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի...
Թուրքիան սառեցրել է 82 կազմակերպությունների և մարդկանց ակտիվները՝ PKK-ի հետ ենթադրյալ կապերի համար
Մյուս կազմակերպությունները տեղակայված էին Ավստրիայում, Բելգիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում...
Ամենաշատ