News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Հյուսիսային Կարոլինայի Ֆորտ Բրագ ռազմակայանում կայացել են դասալքության մեջ մեղադրվող Բոուի Բերգդալի դատալսումները։ Լսումների ընթացքում Բերգդալն իրեն մեղավոր է ճանաչել դասալքության եւ թշնամու նկատմամբ հանցավոր վարքի մեջ։

Նա նաեւ կասկած է հայտնել, թե քննությունն իր հանդեպ արդար կլինի, հատկապես իր մասին նախագահ Թրամփի հայտարարությունից հետո։ Թրամփը նախընտրական քարոզարշավի ընթացքում Բերգդալին դավաճան էր անվանել եւ ասել, թե հին ժամանակներում սերժանտին կախաղան կբարձրացնեին։

2009-ին Բերգդալը ծառայում էր Աֆղանստանում, 501-րդ դեսանտային գնդում։ Հունիսին նա անհայտ պատճառներով լքել էր ծառայության վայրը, ապա գերի ընկել թալիբների ձեռքը։ Հինգ տարվա բանակցություններն ապարդյուն էին եղել, Բերգդալը մի քանի անգամ փորձել էր փախչել, սակայն անհաջող։ Նրան ազատելու գործողության ժամանակ վեց զինվոր էր սպանվել։ 2014թ. նախագահ Օբաման Բերգդալին փոխանակեց Գուանտանամոյի հինգ ազդեցիկ բանտարկյալների հետ։ Պենտագոնի այդ որոշումը լուրջ քննադատության արժանացավ հանրապետականների կողմից։ Բանն այն է, որ Fox News-ի թղթակիցներ Մեգին Քելլին եւ Ջեյմս Ռոզենը պարզել էին, թե Բերգդալը իսլամ է ընդունել եւ ահաբեկիչներին գաղտնի տեղեկություններ հայտնել։ Պարզել էին նաեւ, որ նա ինքնակամ է լքել ռազմակայանը։ Բերգդալը դա ժխտում էր, նշում, թե իր հետ անմարդկային կերպով են վարվել թալիբները։

Զինվորական փաստաբան Թերենս Ռասելը հայտնել է, թե Բերգդալին կտտանքների են ենթարկել, ինչի արդյունքում էլ նա գաղտնիքներ է հայտնել թալիբներին։ Այդուհանդերձ, փորձագետները չեն բացառում, որ Բերգդալին կարող են ազաատզրկման դատապարտել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ