ԱՄՆ-ում Infiniti-ի վարորդը Նյու Յորքի արագընթաց ճանապարհներից մեկում բախվել է բետոնե պատնեշին, որից հետո մեքենան սկսել է այրվել: Վարորդը տաքսի է նստել եւ հեռացել: Այս մասին հաղորդում է ABC7-ը:
Տղամարդը այրվող մեքենայում թողել է 25-ամյա ուղեւորուհուն, ով մահացել է: Պատահարի տեսանյութը ABC7-ն հրապարակել է:
Ոստիկաններին հաջողվել է պարզել վարորդի ինքնությունը: Նա 23-ամյա Սաիդ Ահմեդն է: Վերջինս հայտնաբերվել է հիվանդանոցներից մեկում, ուր նա դիմել էր ձեռքի այրվածքների պատճառով: Ահմեդի խոսքով՝ նա փորձել է օգնել աղջկան, սակայն նրա մոտ ոչինչ չի ստացվել:
Նրան մի քանի կետերով մեղադրանք է ներկայացվել՝ ոչ կանխամտածված սպանություն, անզգուշությամբ մահ պատճառել, արագության գերազանցում եւ պատահարի վայրը լքելը: