Նիդերլանդների հյուսիսում՝ Գեմերտ քաղաքում, հեծանվորդների համար 3D տպիչով տպված առաջին կամուրջն են բացել, հաղորդում է BAM Infra-ն:
«Այսօր բետոնից տպված առաջին հեծանվորդային կամուրջն է բացվել է», — ասվում է ընկերության կայքի հայտարարության մեջ:
NOS հեռուստառադիոընկերությունը հաղորդում է, որ 8 մետր երկարությամբ կամուրջը երեք ամսում ստեղծել են Էյնդհովենի տեխնիկական համալսարանի լաբորատորիայում: 800 շերտից բետոնե կառույցը 40 բեռնատարի ծանրությանը կարող է դիմանալ:
Մոտ ապագայում լաբորատորիան մտադիր է բետոնից բնակելի տներ եւ այլ կառույցներ տպել: