News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը կարծում է, որ Կորեական թերակղզում պատերազմ սկսելու սպառնալիքները վտանգավոր են եւ անհեռատես։ Նա ԱՄՆ–ին կոչ է արել բոլոր կողմերին հավաքել բանակցությունների սեղանի շուրջ, փոխանցում է Reuters–ը։

Նա Չինաստանին կոչ է արել ավելի կարեւոր դեր ստանձնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների պահպանման հարցում։ «Մենք չպետք է ռազմաշունչ եւ ագրեսիվ լինենք Հյուսիսային Կորեայի նկատմամբ»,– ասել է Քլինթոնը՝ ընդգծելով Հյուսիսային Կորեայի վրա ճնշումը եւ դիվանագիտական ջանքերն ուժեղացնելու անհրաժեշտությունը։

Քլինթոնը, ակնարկելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, նշել է, որ Twitter–ում վիրավորանքները օգնեցին Հյուսիսային Կորեային, բայց ես չեմ  կարծում, որ դրանցից օգուտ քաղեց ԱՄՆ–ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ