News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան ծրագրում է դեռեւս մեծ թվով արբանյակներ արձակել եւ ԱՄՆ-ին մեղադրում է իր ջանքերին խոչընդոտելու փորձի մեջ, որոնք ուղղված են տիեզերական տարածքի խաղաղ զարգացման ձեռքբերմանը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Հյուսիսային Կորեայի մշտական ներկայացուցչի տեղակալ Կիմ Ին Ռոնգը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի կոմիտեի նիստում՝ նվիրված «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածքի օգտագործման ոլորտում միջազգային համագործակցությանը», փոխանցում է AP-ն:

Նրա խոսքով՝ երկրի 2016-2020 թվականների հնգամյա պլանով նախատեսվում է «պրակտիկ արբանյակների մշակում, որոնք կարող են նպաստել տնտեսական զարգացմանը եւ մարդկանց կյանքի բարելավմանը»: Նա նշել է, որ Հյուսիսային Կորեան մի քանի տիեզերական պայմանագրերի է անդամակցել, եւ տիեզերական զարգացման ոլորտում նրա գործունեությունը «բոլոր ուղղություններում բազավորված է իրավական հիմքի վրա»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ