News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

«Կապուստին Յար» հրաձգարանում ավարտվել են «Իսկանդեր» օպերատիվ-տակտիկական հրթիռային համալիրի համար նոր հրթիռի փորձարկումները: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով  հրաձգարանի պետ, գեներալ-մայոր Օլեգ Կիսլովին:

«Վերջին շրջանում անցկացված առավել նշանակալի միջոցառումների թվում կարելի է նշել «Իսկանդեր» հրթիռային համալիրի համար նոր հրթիռի միջգերատեսչական փորձարկումների ավարտը»,- ասել է նա լրագրողներին:

Նրա խոսքով՝ ներկայումս հրաձգարանում  Ռուսաստանի Զինված ուժերի բոլոր տեսակի եւ կարգերի զորքերի շահերի շրջանակում անցկացվում են 160 թեմաների փորձարկումներ:

Նա նաեւ հայտնել է, որ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը մշակում են հեռանկարային հրթիռային համալիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ