News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 17-ին, ժամը 21:12-ին ահազանգ է ստացվել, որ Մյասնիկյան-Բաղրամյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար՝ բեռնատարը շրջվել է առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մյասնիկյան - Բաղրամյան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «ԶԻԼ» մակնիշի 12 ՕՕ 510 համարանիշի բեռնատարը (վարորդ 35-ամյա Գեղամ Խ.)` բեռնված գազի բալոններով մոտ 90 հատ, դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ սահել ձորակը (մոտ 5 մ), ինչի հետեւանքով վնասվել են գազի բալոնները եւ առկա է արտահոսք: Դեպքի վայրում ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տվել քաղաքացիներին մոտենալ, քանի որ տարածվել է գազի ուժեղ հոտ. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, սահմանազատել են տարածքը եւ իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոններից գազի արտահոսքի դադարելը:

Բեռնատարը երթեւեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, նշված ավտոմեքենան պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Մուսալեռ» ռեստորանային համալիրի սեփականատեր Հրանտ Դավթյանին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Օրինական ուժի մեջ է մտել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցադիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը…
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց...
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Ապրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Ամենաշատ