News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երբեք չենք մոռանա Լեւոն Հայրապետյանին եւ նրա ժառանգությունը: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

«Այսօր առավոտյան մահացել է հայ ժողովրդի մեծագույն զավակը, օրինակելի հայրենասեր եւ մեկենաս Լեւոն Հայրապետյանը: Թող հողը թեթեւ լինի: Երբեք չենք մոռանա Լեւոն Հայրապետյանին եւ նրա ժառանգությունը», - գրել է նա:

Նշենք, որ Լեւոն Հայրապետյանը մահացել է այսօր՝ հոկտեմբերի 18-ին 68 տարեկանում։

Գործարարը մեծ ավանդ է ունեցել Արցախի զարգացման եւ բարեկարգման գործում։ Նրա միջոցներով ծրագրեր են իրականացվել Մարտակերտի շրջանի Վանք գյուղում, վերանորոգվել է Գանձասարի վանական համալիրը։

Կյանքի վերջին տարիները Հայրապետյանը դատական հետապնդումների մեջ անցկացրեց։ Գործարարը  դատապարտվել է չորս տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի գաղութում՝  նախկին սենատոր Իգոր Իզմեստյեվի մորից 700 հազար դոլար կորզելու համար։ Առողջական խնդիրների պատճառով նա տնային կալանքի տակ էր գտնվում։

Լեւոն Հայրապետյանի հուղարկավորությունը կկայանա Մոսկվայում։ Նա ցանկություն է հայտնել հուղարկավորվել ծնողների կողքին՝ Մոսկվայի հայկական գերեզմանատանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ