News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային հողերի ոստիկանությունը չորեքշաբթի վաղ առավոտյան մասշտաբային խուզարկություններ է կատարել Hells Angels MC Concrete City մոտոակումբին եւ նրա հետ կապված Clan 81 Germany կազմակերպությանը պատկանող օբյեկտներում, որոնց գործունեությունը նախօրեին արգելվել էր կամ դրանք լուծարվել էին դաշնային հողերի ՆԳ նախարար Հերբերթ Ռոյլի հրամանով, փոխանցում է DW-ն: 

Դյուսելդորֆում, Քյոլնում, Քրեֆելդում եւ եւս 13 քաղաքներում խուզարկությունները կատարվել են ավելի քան 50 բնակարաններում եւ բայքերների արգելված խմբավորումների գրասենյակներում:

Արգելքի մասին հայտարարելով՝ ՆԳ նախարարը շեշտել է, որ իրավական պետությունը չի կարող համակերպվել զուգահեռ հանրույթների տարածման հետ, որտեղ արհամարհում են նրա իշխանությունը եւ ուժի կիրառման մենաշնորհը: «Մոտոակումբի եւ նրա հետեւորդների նպատակներն ու գործունեությունը խախտում են քրեական օրենսդրությունը: Hells Angels-ը փորձում է ագրեսիվորեն իրականացնել թշնամական ակումբների հետ դիմակայությունում իշխանության եւ տարածքների հանդեպ իր հավակնությունները»,- նշել է նախարարը՝ շեշտելով, որ արգելված խմբավորումների անդամները հանցագործներ են, որոնց կյանքը «լեցուն է բռնությամբ, զենքով, թմրանյութերով եւ մարմնավաճառությամբ զբաղվելուն դրդելով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ